Հանրապետության տարածքում՝ հունիսի 28-ի գիշերը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հունիսի 28-ի, հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, 29-30-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 3-4 աստիճանով, հուլիսի 1-2-ին նույնքան կբարձրանա:
Երևանում՝ հունիսի 28-ի գիշերը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 28-ի, հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, 29-30-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կարճատև անձրևի հավանականություն: