Հանրապետության տարածքում՝ հուլիսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-5-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում՝ հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 2-3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Հուլիսի 4-5-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ: