Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ «ղրիմցի թաթարներին չեն թողնի ծանր վիճակում»:
Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ “Ռուսաստանը պետք է հիշի Ղրիմի մյուս ժողովուրդների շարքում ղրիմցի թաթարների իրավունքը հավասարապես պաշտպանելու մասին”:
Նշվում է, որ կողմերը համոզմունք են հայտնել, որ չնայած Մայդանի արմատական եւ ծայրահեղական ուժերի ագրեսիվ գործողություններին, Ղրիմում կհաջողվի ապահովել ազգամիջյան եւ միջկրոնական խաղաղություն եւ հանգստություն: