ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 10-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հանդես է եկել շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների և իրականացված միջոցառումների վերաբերյալ զեկույցով: Շարու նակվում են ԱԻՆ միասնական տեխնիկական բազայի շինարարական աշխատանքները: ԱԻ նախարարին զեկուցվել է, որ հանրապետության տարածքում մարտական վիճակի են բերվում հակակարկտային կայանները:

 

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայությունը և մարզային փրկարարական վարչությունները զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզերում ստեղծվող ճգնաժամային կառավարման կենտրոնների շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ: