Իսրայելի դիվանագետների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ մեկտեղ Ադրբեջանում Իսրայելի դեսպանության աշխատակիցները եւս անժամկետ գործադուլ են սկսել:

 

Գործադուլն անցկացվում է Իսրայելի արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարությունների միջեւ չլուծված ֆինանսական հարցերի պատճառով: Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը գործում է, բայց հյուպատոսական բաժինը մարտի 4-ից վիզաներ չի տրամադրում: Գործադուլի ավարտի ժամկետի մասին չի հաղորդվում: