Այսօր առավոտյան հաճախորդները չեն կարողացել մտնել Բելառուսում Իսրայելի հյուպատոսական բաժին, որովհետև դեսպանատունը գործադուլ է հայտարարել: Այս մասին հաղորդում է «gazetaby.com.» կայքը: Լրատվամիջոցը, հղում անելով դեսպանատան մամլո քարտուղար Օլգա Դմիտրովիչին, հաղորդում է, որ հաճախորդներին դեսպանություն չեն թողնում, որովհետև բաժինը, կապված հայտարարված գործադուլի հետ, վիզաներ չի տալիս: «Գործադուլ է անում Իսրայելի ԱԳՆ-ն: Իսրայելը ժողովրդավարական պետություն է, և գործադուլը հանդիսանում է սեփական իրավունքները պաշտպանելու միանգամայն օրինական և իրավաբանական պահանջ: Այս դեպքում ԱԳՆ-ի աշխատակիցները պայքարում են' սեփական իրավունքների համար և բարկության հասցեն ֆինանսների նախարարությունն է, որը մինչև հիմա չի արձագանքել գործադուլավորների պահանջներին: Անշուշտ, դեսպանությունը ներողամտություն է հայցում' պատճառած անհարմարությունների համար, բայց սա Իսրայելում տեղի ունեցած իրադարձությունների անդրադարձն է»,- Օլգա Դմիտրովիչի խոսքից մեջբերում է կայքը: Դեսպանությունում լրատվամիջոցին ասել են, որ չգիտեն, թե երբ կավարտվի գործադուլը և երբ կրկին կսկսվի քաղաքացիների ընդունելությունը: Կայքի հաղորդմամբ' Իսրայելի հյուպատոսությունները հաճախորդների ընդունելությունը ամբողջովին դադարեցրել են երկուշաբթի օրվանից՝ հունիսի 24-ից: Այդ երկրի արտաքին գործերի նախարարության աշխատանքային կոմիտեն հայտարարել է գործադուլային պատժամիջոցները սաստկացնելու մասին՝ ընդդեմ ֆինանսների նախարարության այն որոշման, որով ԱԳՆ-ի' գործադուլին մասնակցող աշխատակիցները զրկվում են արտաժամյա, տրանսպորտային և գործուղման վճարներից:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/17528
Առաջարկում ենք նաև
06/11/23 13:40
Բլինկենը ժամանել է Թուրքիա
22/12/20 20:04
«Ես համ գործադուլ եմ անում էսօր, համ դասադուլ։ Չհաշված առավոտվա կոֆեն, նաև հացադուլ». Անժելա Էլիբեգովա
23/04/18 14:38
«ՀայՓոստի» աշխատողները գործադուլ են անում
16/01/18 13:41
Երթուղայինների վարորդները գործադուլ են անում (լուսանկարներ)
08/08/14 19:46
Իսրայելի ԱԳՆ ղեկավարի այս հայտարարությունն ոչ այլ ինչ է, քան «դիվանագիտական ապտակ» Թուրքիայի ղեկավարությանը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան