Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, մարտի 12-ին սկսվել եւ ընդմիջվել է ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը: Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նիստին չի ներկայացել, փոխարենը նախապես դիումում է հղել նախագահողին' խնդրելով հետաձգել դատը:
Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 28-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստաբան Բաղդասարյանն ասաց, որ մարտի 26-ի երեկոյան Ֆրանսիայից Երեւան կժամանեն երկու փաստաբաններ (հայ եւ ֆրանսիացի), ովքեր դատաքննության ընթացքում եւս կներկայացնեն Պետրոսյանի շահերը:
Տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը դատարանում այսօր հայտնել է, որ նախաքննության փուլում Պետրոսյանի շահերը պաշտպանելու համար հինգ փաստաբան է ներգրավվել: Նիկոլայ Բաղդասարյանը հաստատեց փաստը' հավելելով, որ նախաքննության ընթացքում անհարկի խոչընդոտներ էին ստեղծվել փաստաթղթերին ծանոթանալու առումով եւ մյուս չորս փաստաբանների ներգրավումը պայմանավորված է եղել այդ հանգամանքով: Վարդան Պետրսյանը դիմում է ներկայացրել դատարան' տեղեկացնելով, որ պայմանագիրը երկարացնում է Նիկոլայ Բաղդասարյա նի հետ:
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության' Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ՍԼ 920 պետհամարանիշի ավտոմեքենան վարելով Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ եւ հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն' ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ' 71 կմ/ժ արագությամբ:
Երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմա մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի, 870 ՕÔ ¼ 64 պ/հ ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս' որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս' առողջության տևական քայքայումով: