ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին և վստահեցրել նրան, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի ժողովրդին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Համոզված եղեք, որ դուք կստանաք մեր ուժեղ աջակցությունը»,-լրագրողներին ասել է Օբաման' հանդիպում-քննարկումից հետո:
Օբաման հայտնել է նաև, որ ԱՄՆ-ն ստիպված կլինի անել այնպես, որ Ռուսաստանը վճարի իր գործողությունների համար և հավաստիացրել, որ ԱՄՆ-ն պատրաստ են երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, ստեղծված իրավիճակը խաղաղ բանակցային գործընթացով լուծելու համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները սրվել էին Ուկրաինայում տիրող իրադարձությունների պատճառով: