Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան կապրեն որպես լավ հարեւաններ ու բարեկամներ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ մարտի 21-ին ելույթ ունենալով Դաշնության խորհրդում:
«Ցանկանում ենք, որ Ուկրաինայում հաստատվի հանգստություն ու կայունություն, համոզված ենք, որ մենք ապրելու ենք բարիդրացիության ու բարեկամության պայմաններում»,-ասել Է նա:
Կարասինը նաեւ նշել Է, թե Մոսկվան հուսով Է, որ Ուկրաինայի հետ այցագրային ռեժիմ չի սահմանվի, քանի որ դա բացասաբար կանդրադառնա երկու երկրների շարքային քաղաքացիների վրա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: