Ռուսաստանը եւ Ուկրաինան գլխավորել են Եվրոպայի այն պետությունների ցանկը, որոնց նկատմամբ բրիտանացիները համակրանք չեն տածում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի (Chatham House) եւYouGov միջազգային հետազ ոտական կենտրոնի հետազոտության մեջ, որը հունվարի 30-ին հրապարակվել Է Լոնդոնում:
Հետազոտությունն առցանց կատարվել Է անցյալ տարվա ամռանը: Դրան մասնակցել Է շուրջ 3 հազար մարդ:
Հարցման համաձայն՝ Եվրոպայի երկրների թվում բրիտանացիներն առավել բացասական վերաբերմունքն ունեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի նկատմամբ. 56 տոկոս «անբարենպաստ» ձայն ունի Ռուսաստանը եւ 23 տոկոս՝ Ուկրաինան, երրորդ տեղում Է Թուրքիան՝ 17 տոկոսով:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն զգալորեն վատացել Է 2012 թվականից՝ 26 տոկոսով: Ուկրաինայի նկատմամբ բացասական վերաբերմունքը վերջին երկու տարում չի փոխվել. 2012 թվականին նրան բացասաբար Էր վերաբերվում նույնպես բրիտանացիների 23 տոկոսը:
Կղզիների բնակիչներն առավել մեծ համակրանք են տածում Նիդեռլանդների, Շվեդիայի եւ Նորվեգիայի նկատմամբ: