ԱՄՆ-ը շահագրգռված Է ուժեղ Ռուսաստանի գոյությամբ, որը համագործակցում Է միջազգային հանրակցության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման սեպտեմբերի 3-ին հայտարարել Է Տալլինում Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Մենք նախընտրում ենք տեսնել ուժեղ Ռուսաստան, որը համագործակցում Է միջազգային հանրակցության հետ»,-ասել Է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, հավելելով, որ նման գործակցության համար անհրաժեշտ Է, որ Մոսկվան հարգի միջազգային օրենսդրությունը:
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը նշել Է. «Մենք պետք Է շարունակենք Ռուսաստանին ստիպել՝ վճարել իր գործողությունների համար, որոնք խախտում են միջազգային իրավունքը: Մենք պետք Է միավորենք ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ջանքերը»:
Օբաման հայտարարել Է, որ «ՆԱՏՕ-ի առաջիկա գգաթնաժողովի նպատակներից մեկը դաշինքի երկրների միասնությունն ընդգծելն Է Ռուսաստանի գործողությունների դեմ հանդիման»: Նա ասել Է, որ «ՌԴ-ի դեմ սահմանված արեւմտյան պատժամիջոցներն իրապես վնաս են պատճառում»:
«Ռուսաստանի տնտեսությունը կրճատվում Է, մենք տեսնում ենք, որ կապիտալը փախչում Է երկրից»,-հավելել Է Սպիտակ տան ղեկվարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: