Ղրիմի բնակիչների ավելի քան 90 տոկոսը պաշտպանում Է ՌԴ-ի կազմ մտնելու որոշումը:
Այդ մասին վկայում են հանրապետության տարածքում հասարակական-քաղաքական իրադրության սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, հետազոտություն, որը կատարել են «ՍՌԵԶ» հասարակական կարծիքի ուսումնասիրման ոչ առեւտրային քաղաքացիական նախաձեռնության անդամները:
Ըստ սոցիոլոգների տվյալների՝ հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը (97 տոկոս) բացասական Է գնահատել այսպես կոչված Եվրամայդանի հետեւանքները, ինչպես նաեւ Ուկրաինայի ոչ տիտղոսային ազգերի իրավունքները սահմանափակելու նոր իշխանությունների նախաձեռնությունները:
Հարցումը ցույց Է տվել, որ Ղրիմի տասը բնակիչներից ինը Կիեւի գործող իշխանությունը համարում են ոչ օրինական, ինչպես նաեւ ծայրահեղ բացասաբար Է տրամադրված ուկրաինական աջ արմատական ազգայնական կազմակերպությունների («Աջ սեկտոր», ՈՒՆԱ-ՈՒՆՍՕ եւ այլ կազմակերպությունների) նկատմամբ:
Բացի դրանից, յուրաքանչյուր երրորդ հարցվածի կարծիքով՝ Ղրիմի շուրջը բացասական տեղեկատվական ֆոնը շիկացվում Է Արեւմտյան Եվրոպայի որոշ երկրների եւ ԱՄՆ-ն կողմից:
Հարցումը հարցաթերթիկային մեթոդով կատարվել Է Ղրիմի խոշոր քաղաքներում՝ Սեւաստոպոլում, Սիմֆերոպոլում, Եվպատորիայում, Կերչում եւ Թեոդոսիայում: Հարցմանը մասնակցել Է 500 մարդ: