Ղրիմի բնակիչների ավելի քան 90 տոկոսը պաշտպանում է ՌԴ-ի կազմ մտնելու որոշումը: Այդ մասին վկայում են հանրապետության տարածքում հասարակական-քաղաքական իրադրության սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, հետազոտություն, որը կատարել են «ՍՌԵԶ» հասարակական կարծիքի ուսումնասիրման ոչ առևտրային քաղաքացիական նախաձեռնության անդամները:
Ըստ սոցիոլոգների տվյալների՝ հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը (97 տոկոս) բացասական է գնահատել, այսպես կոչված, Եվրամայդանի հետևանքները, ինչպես նաև Ուկրաինայի ոչ տիտղոսային ազգերի իրավունքները սահմանափակելու նոր իշխանությունների նախաձեռնությունները:
Հարցումը ցույց է տվել, որ Ղրիմի տասը բնակիչներից ինը Կիևի գործող իշխանությունը համարում են ոչ օրինական, ինչպես նաև ծայրահեղ բացասաբար է տրամադրված ուկրաինական աջ արմատական ազգայնական կազմակերպությունների («Աջ սեկտոր», ՈՒՆԱ-ՈՒՆՍՕ և այլ կազմակերպությունների) նկատմամբ:
Բացի դրանից, յուրաքանչյուր երրորդ հարցվածի կարծիքով՝ Ղրիմի շուրջը բացասական տեղեկատվական ֆոնը շիկացվում է Արևմտյան Եվրոպայի որոշ երկրների և ԱՄՆ-ն կողմից:
Հարցումը հարցաթերթիկային մեթոդով կատարվել է Ղրիմի խոշոր քաղաքներում՝ Սևաստոպոլում, Սիմֆերոպոլում, Եվպատորիայում, Կերչում և Թեոդոսիայում: Հարցմանը մասնակցել է 500 մարդ: