Ղրիմում մարտի 15-ը հանրաքվեից առաջ «լռության օր» է հայտարարվել: Այս մասին հայտնում է ria.ru-ն։

 

«Մարտի 15-ին Ղրիմի լրատվամիջոցներով ՌԴ-ին միանալու կողմ կամ դեմ ոչ մի քարոզչություն չի հնչի։ Միաժամանակ, հանրաքվեին մասնակցելու կոչերն արգելված չեն»,-ասել է Ղրիմի տեղեկատվության նախարար Դմիտրի Պոլոնսկին:

 

Հիշեցնենք, որ Ղրիմի հանրաքվեի անցկացումը տեղի կեւնենա մարտի 16-ին, սակայն Ուկրաինայի Սահմանադրական դատարանը հանրաքվեի անցկացման որոշումը հակասահմանադրական է անվանել: