Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոն' անդրադառնալով «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև կայանալիք առաջիկա դիմակայությանը, նշել է, որ մադրիդցիները բացահայտ ֆավորիտ են այդ խաղում:

Նշենք, որ հերթական «կլասիկոն» կկայանա Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում' «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:

««Ռեալն» այս մրցաշրջանում շատ լավ է խաղում: Նրանք աստիճանաբար բարելավեցին իրենց խաղը: Բացի այդ, ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին թիմին հանգստություն է տալիս: Կարծում եմ, որ ներկայումս «Ռեալը» «Բարսելոնայի» դեմ դիմակայության բացահայտ ֆավորիտն է: Եթե կատալոնացիները պարտվեն, ապա դժվար թե կարողանան վերականգնել բաց թողածը»,-Կամաչոյի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը: