Ինչպես հայտնում է novayagazeta.ru-ն, Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը կոչ է արել Ուկրաինայում լայնամասշտաբ գործողություններ սկսել ծայրահեղականների դեմ: Այս մասին այսօր Դոլգովը Խարկովի դեպքերից հետո գրել է Twitter-ի իր էջում:
«Դոլգովն ընդգծել է, որ Խարկովում նեոֆաշիստ զինյալներին կալանավորելը պետք է սկիզբ դնի մասշտաբային գործողությունների, որոնք միտված կլինեն ծայրահեղականների չեզոքացմանը»,-գրել է Դոլգովը Twitter-ի իր միկրոբլոգում։
Ըստ նրա`Ուկրաինան պետք է կատարի այլատյացությունը վերացնելու մասին ստանձնած միջազգային պարտավորությունը: