ԱՄՆ Նյու Յորք քաղաքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրողանին զայրացնող պաստառ է հայտնվել: Ինչպես հաղորդում է թուրքական CNN Turk-ը, քաղաքի ամենաբանուկ մետրո կայարաններից մեկում` Թայմս հրապարակի կայարանում, փակցված է վարչապետ Էրդողանի լուսանկարը հետևյալ գրությամբ. «Փնտրվում է Ստամբուլում Բերքին Էլվան անունով 14-ամյա երեխայի սպանության համար»:

 

Գեզիի դեպքերի ժամանակ' 2013 թվականի ամռանը Ստամբուլի 14-ամյա բնակիչ Բերքին Էլվանը պատահաբար հայտնվել էր Գեզի զբոսայգում' ընկնելով բողոքողների դեմ ոստիկանական ուժերի կողմից գործադրված գազային հարձակման տակ: Նրա գլխին գազի նռնակ էր ընկել:

 

Բերքինը ընկել էր կոմայի մեջ' այդ վիճակում մնալով գրեթե 9 ամիս: Չնայած բժիշկների ջանքերին' անչափահաս տղան մարտի 11-ին մահացել էր Օքմեյդանի հիվանդանոցում: Նա դարձել է անցյալ տարի ամբողջ Թուրքիայում տեղի ունեցած ամառային բողոքների ակցիաների 6-րդ զոհը: Իսկ նրա մահը կրկին հուզումներ է առաջացրել Թուրքիայում' հա նգեցնելով բախումների, որոնց հետեւանքով զոհեր ու վիրավորներ կան: