Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել է Ռուսաստանի վարած քաղաքականությունը Սիրիայի, իսկ այժմ էլ Ղրիմի հարցում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Արտգործնախարարը քննադատությունն արել է թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում:
«Որպես հարևան երկիր' մենք չենք ցանկանում, որպեսզի Ռուսաստանը միջազգային համակարգում այսպես մեկուսացվի: Սակայն ճիշտ չէ այն, որ Ռուսաստանն ինչպես Սիրիայի, այնպես էլ Ղրիմի ճգնաժամում միայնակ է որոշում կայացնում կամ այս հարցում վարում է միակողմանի քաղաքականություն»,-հայտարարել է Դավութօղլուն' կոչ անելով Ռուսաստանին հարգել հարևան երկրների տարածքային ամբողջականությունը:
Ղրիմում մարտի 16-ին տեղի է ունեցել հանրաքվե' Ուկրաինայի կազմից դուրս գալու և Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ: Նախնական արդյունքների համաձայն' հանրաքվեին մասնակցածներից 96,6 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ միավորվելու օգտին: