Տղամարդը զանգահարել է ոստիկանություն և հայհոյանքներ հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քաղաքական գործիչների հասցեին, ինչպես նաև անպատվել ոստիկանության աշխատակիցներին: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից։ 

«Սեպտեմբերի 20-ին ոստիկանություն է զանգահարել 38-ամյա Փայլակ Ս.-ն և հայհոյանքներ հնչեցրել պաշտոնյաների հասցեին։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ բացատրություն տալուց հետո բաց է թողնվել»,- փոխանցեցին ոստիկանությունից։

Նյութեր են նախապատրաստվում։