Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը բացառել է իրադրությունը քաղաքականից ռազմականի անցնելու ցանկացած հնարավորություն՝ Ուկրանիայի վարչապետ Արսենի Յացենյուկի հայտարարության առնչությամբ:
Ավելի վաղ Յացենյուկը հայտարարել էր, որ «Ղրիմի հարցը» քաղաքական հարթությունից անցնում է ռազմական հարթություն: Դրան ի պատասխան Ակսյոնովը հայտարարել է, որ «ոչ մի ուկրաինացի զինվորական չի մտնի Ղրիմի տարածք»:
«Այդ տարբերակը ես լիովին բացառում եմ: Ղրիմի մատույցներն այսօր բոլոր կողմերից շրջափակված են ինքնապաշտպանության ջոկատներով, ուստի ոչ մի ուկրաինացի զինվորական ոտք չի դնի Ղրիմի հողի վրա: Դա հնարավոր չէ ո՛չ տեսականորեն, ո՛չ էլ առավել ևս գործականորեն»,- հայտարարել է Ակսյոնովը:
Նրա խոսքով՝ Կիևի իշխանությունների կողմից բոլոր արվող հայտարարությունները «ավելին չեն, քան ահաբեկումը»:
«Որոշումն ընդունվել է անդառնալիորեն: Ոչ ոք մեզ չի դուրս չի քշի և չի վախեցնի: Կիևում զորահավաքի մասին բոլոր խոսակցությունները փչոց են»,- հայտարարել է Ղրիմի վարչապետը:
Ըստ որում, նրա խոսքով՝ Ղրիմում ի պատասխան ոչ մի զորահավաք չի լինի: