Ղրիմի տարածք մուտքը ժամանակավորապես սահմանափակված է հանրապետություն ծայրահեղականների ներթափանցումը կասեցնելու համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:
«Մենք դա արել ենք, որպեսզի սառեցնենք տաք գլուխները և որպեսզի ոչ ադեկվատ վարքի տեր մարդիկ չթափանցեն մեզ մոտ»,-ասել է նա՝ պարզաբանելով, որ «դա կարճաժամկետ սահմանափակում է»: Նրա խոսքով՝ հանրաքվեից հետո իրադրությունը կփոխվի, կլինեն սահմանապահ պահակետեր և անձնագրային վերահսկողություն:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կա արդյոք ծայրահեղականորեն տրամադրված անձանց ցուցակ, Կոնստանտինովն ասել է. «Անտարակույս կա: Դրանում հիմնականում այն մարդիկ են, որոնք նացիստական հայացքների հետևորդներ են»: