Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կարծում է, որ անհրաժեշտ է թեժ լուծումներ փնտրել Ղրիմի անեքսիային արձագանքելու համար: Այս մասին հայտնում է UNIAN-ը:

 

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն առաջարկել է ստեղծել մշտապես գործող շտաբ, որը լուծումներ կգտնի Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայի սպառնալիքին արձագանքելու համար: Տիմոշենկոն նաև ընդգծել է, որ մասնագետների հետ խորհրդակցության արդյունքում տասնյակ առաջարկներից կազմված փաթեթ կմշակվի, որը կուղարկվի Ուկրաինայի ղեկավարությանը:

 

«Ստեղծված իրավիճակն ստիպում է արտակարգ լուծումներ փնտրել ՌԴ-ի կողմից ռազմական ագրեսիային նոր մակարդակում արձագանքելու համար»,- ասել է Տիմոշենկոն: