Ամերիկայի հայկական համագումարը և մի քանի կազմակերպություններ Բոստոնում քայլերթ կանցկացնեն Ռուանդայի ցեղապանության 20-րդ տարելիցի կապակցությամբ: Միջոցառումը կրում է «Քայլերթ ընդդեմ ցեղասպանության» խորագիրը:

 

Այն տեղի կունենա ապր իլի 13-ին ժամը 13:00-14:30 ընկած ժամանակահատվածում: Քայլերթի մասնակիցները Հայկական ժառանգության զբոսայգուց կշարժվեն Նյու Ինգլանդի Հոլոքոստի հուշարձանի մոտ' կոչ անելով կանխել բոլոր տեսակի ցեղասպանությունները: Այն Բոստոնում մարտից ապրիլն ընկած ժամանակահատվածում անցկացվող ցեղասպանությունների կանխարգելման միջոցառումներից է: