Վաշինգտոնը մտահոգություն Է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին մի քանի գործով հարցաքննության կանչելու կապակցությամբ, տեղեկացնում Է:

 

Ինչպես ասված Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մարտի 24-ին տարածված հայտարարության մեջ, «ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել, սակայն նախկին նախագահի դեմ միանգամից մի քանի գործ հարուցելը մեծացնում Է հնարավոր քաղաքական հալածանքի կապակցությամբ օրինական մտահոգությունը հատկապես այն ժամանակ, երբ արդարադատության եւ իրավական համակարգը դեռեւս փխրուն Է»:

 

Պետդեպարտամենքի տվյալներով՝ Միացյալ Նահանգներ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցի ընթացքում ամերիկյան կողմն ընդգծել Է երկրի առաջնորդների եռանդը հանրապետության ապագայի վրա կենտրոնացնելու անհրաժեշտությունը: «Նշվել Է երկրի Էներգիան տնտեսությունն ուժեղացնելու, իրավական բարեփոխումները շարունակելու, ՆԱՏՕ-ին ինտեգրացվելու ճանապարհին արագ առաջընթացի հասնելու վրա կենտրոնացնելու անհրաժեշտությունը»,-ասել են գերատեսչությունում:

 

«Ինտերֆաքս» գործակալությունը հիշեցնում Է, որ Վրաստանի նախկին նախագահին դատախազություն են կանչել մարտի 27-ին տասը տարբեր գործերով որպես վկա ցուցմունք տալու նպատակով: ԱՄՆ-ում գտնվող Սահակաշվիլին արդեն հայտարարել Է, որ հարցաքննության չի ներկայանում: Մինչեռ պաշտոնական Թբիլիսին սպառնացել Է, որ հարցաքննության չներկայանալու դեպքում Սահակաշվիլիի հետախուզում կհայտարարվի: