Ինչպես հայտնում է itar-tass-ը, մարտի 24-ի լույս 25-ի գիշերը սպանվել է «Աջ հատվածի» համակարգող Ալեքսանդր Մուզիչկոն: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

 

Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Մուզիչկոն, ով հայտնի է Սաշա Բելի մականունով, գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: ՌԴ-ն Մուզիչկոյին կասկածում էր 1994-2000թթ. Չեչնիայում ռուս զինվորներին տանջելու և սպանելու մեջ: Ռուսաստանը Մուզիչկոյի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել:

 

Ավելի վաղ Մուզիչկոն համացանցում տեսանյութ էր տեղադրել, որի միջոցով հայտնել էր, որ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունն իրեն ոչնչացնելու մասին հատուկ վճիռ է կայացրել: