Կանադայի կառավարությունը իր խոը մտահոգությունն է հայտնել վերջերս ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման առընթեր զինյալների' Սիրիայի հյուսիսային հին հայկական ավանի վրա կատարած հարձակումների վերաբերյալ, որոնց հետևանքով պղծվել են հայկական եկեղեցիները, և բազմաթիվ հայեր հեռացել են իրենց տներից: Այս մասին մարտի 25-ին տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է Կանադայի կրոնական հարցերով դեսպան Էնդրյու Բենեթին:
«Շարունակվող հարձակումները Սիրիայի քրիստոնյաների, այդ թվում' ուղղափառ և կաթոլիկ հայերի դեմ, անընդունելի են: Մեր վճռական դիրքորոշումն է, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար և որ պետք է վերջ դրվի կրոնական հողի վրա ահագնացող բռնությունների ալիքին: Կանադային շարունակում են մտահոգել սիրիական ժողովրդի և բոլոր համայնքների անդամների կրած տառապանքները, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների, եկեղեցիների ու մզկիթների ավերման կամ ռազմական նպատակներով օգտագործման լուսաբանումը: Կանադան սա տարում է Սիրիայի ժողովրդին և կշարունակի հանդես գալ բազմակարծիք, ժողովրդավարական զարգացման օգտին, որը կպաշտպանի բոլոր սիրիացիներին' անկախ դավանանքից, և թույլ կտա նրանց ապրել խաղաղ»:-Ասել է դեսպանը:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումներÕ ¨: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սնունդով: Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների' Հայաստան ներգաղթին զուգահեռ այնտեղ սկսել են հաստատվել օտարազգիները։