Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավորները քվեարկել են Ժամանակավոր հետաքննչական հանձնաժողով (ԺՀՀ) ստեղծելու օգտին, որը կզբաղվի «Աջ հատվածի» ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոյի, որը հայտնի է նաև որպես Սաշկո Բելի, սպանության քննությամբ: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ» գործակալությանը:

 

«Ալեքսանդր Մուզիչկոյի զոհվելու հանգամանքների քննության Ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի ստեղծման մասին» որոշումը պաշտպանել է 232 պատգամավոր:

 

ԺՀՀ-ի նախագահ է ընտրվել ժողովրդական պատգամավոր Յուրի Դերևյանկոն: Դրա կազմում ընդգրկվել են նաև խմբակցություններից յուրաքանչյուրի անդամներ և հասարակայնության երեք ներկայացուցիչ, որոնք շահագրգռված են հետաքննությամբ:

 

Մուզիչկոն սպանվել է Ռովնոյի մարզում մարտի լույս 25-ի գիշերը ՆԳ նախարարության կողմից նրա ձերբակալման հատուկ գործողության ժամանակ: