Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել են, որ չեն պատրաստվում առաջադրել իրեն թեկնածությունը Ուկրաինայի նախագահական ընտրություններում:

 

«Ես ոչ մի տեղ առաջադրվել չեմ պատրաստվում, իմ հիմնական խնդիրն Ուկրաինան տնտեսական ճգնաժամից դուրս բերելն է»,-հայտնել է Յացենյուկը:

 

Կլիչկոն նույնպես հերքել է Ուկրաինայի նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրումը՝ հավելելով, որ սատարում է հայտնել մեկ այլ գործչի՝ Պյոտր Պորոշենկոյին՝ իբրև նախագահի միասնական թեկնածու:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014թ. մայիսի 25-ին: