ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հավաստել Է մայիսի 25-ին Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը եւ հայտարարել, որ «Բատկիվշչինա»-ի ղեկավար Յուլյա Տիմոշենկոն իրեն հայտնել Է, որ նույնպես մտադիր Է իր թեկնածությունը առաջադրել նախագահի պաշտոնում, տեղեկացնում Է «Ինտերֆաքս» գործակալությանը:

 

«Ես դեռ շատ ամիսներ առաջ Գերագույն ռադայի ամբիոնից հայտարարել եմ, որ առաջադրվելու եմ…Մենք չԷինք սպասում, որ այդ ընտրարշավը վաղաժամկետ կլինի, բայց այսօրվա դրությամբ իմ պլանները չեն փոփոխվել, եւ ես մասնակցելու եմ նախագահական ընտրարշավին: Երկու օր առաջ ես կապվել եմ Յուլյա Տիմոշենկոյի հետ: Նա ասաց, որ նույնպես ցանկանում Է առաջադրել իր թեկնածությունը եւ մասնակցել մայիսի 25-ի նախագահական ընտրություններին»,-փետրվարի 28-ին Գերագույն ռադայում լրագրողներին հայտնել Է Կլիչկոն:

 

Կուսակցապետն ընդգծել Է, որ նախագահի պաշտոնում առաջադրվելու Տիմոշենկոյի որոշումն անակնկալ Էր իր համար: «Նա ոչ մի տեղ այդ մասին չի հայտարարել, բայց ինձ հետ խոսակցության ժամանակ հաստատեց դա»,-հավելել Է Կլիչկոն: