Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր, «Հեյդար Ալիևի հիմնադրամ»-ի փոխտնօրեն Լեյլա Ալիևան կառաջադրվի երկրում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

 

 

Ալիևի դստեր թեկնածությունը 2015 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում կառաջադրի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին modern.az-ին հայտնել է իշխող կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը: Նա տեղեկացրել է, որ Լեյլա Ալիևայի թեկնածության առաջադրման հարցում կուսակցության անդամները միակարծիք են: