Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հանել Twitter-ի հասանելիությա արգելքը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Դատարանն իր որոշման կայացման գործում հաշվի է առել այն փաստը, որ Twitter-ի արգելափակումը խախտում է հայցորդների իրավունքը:
Սահմանադրական դատարանի որոշման մեջ կարգադրվել է անմիջապես վերականգնել հասանելիությունը դեպի Twitter միկրոբլոգային ծառայություն:
Մարտի 20-ին ժամը 23:00-ի սահմաններում Թուրքիայում արգելափակվել էր մուտքը Twitter սոիցալական ցանց: Նախքան այդ մասին հայտնի դառնալը, նախընտրական քարոզչության ժամանակ Բուրսայում ելույթ ունենալիս վարչապետ Էրդողանը հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր, բոլորը հիմքից արմատախիլ ենք անելու: Մեզ չի հուզում, թե արտաքին աշխարհն այսպես կամ այնպես կասի»:
Արգելափակումից հետո Թուրքիան Չինաստանից հետո դարձել էր երկրորդ երկիրը, որտեղ Twitter-ն արգելված է: