armsport.amԿատալոնական «Բարսելոնան» մտադիր է ամռանը վեարադարձնել վարձավճարով այլ թիմերին զիջած ֆուտբոլիստներին, գրում է barcastuff-ի թվիթերյան էջը:
Խոսքը գնում է Բոյան Կրկիչի («Այաքս»), Ժերար Դելոֆեուի («Էվերթոն») ու Ռաֆինիայի («Սելթա») մասին:
Հիմնական պատճառը դարձել է ակումբի հանդեպ ՖԻՖԱ-ի կիրառած պատժամիջոցը:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը երիտասարդ ֆուտբոլիստների հետ անօրինական պայմանագրեր կնքելու պատճառով իսպանական ակումբին զրկել է տրանսֆերային երկու պատուհանների ընթացքում ֆուտբոլիստներ գնելու իրավունքից: