Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի տարածքին հրետանային հարվածներ են հասցրել այն բանից հետո, երբ թուրքական սահմանամերձ Հաթայի (Անտիոք) նահանգի Յայլադաղը շրջանի տարածքում վեց արկեր են ընկել, որոնք արձակվել են սիրիական սահմանից: Հայտնի չէ, թե ով է կրակ բացել թուրքական տարածքի վրա:

 

Թուրքական սահմանամերջ շրջանի վրա գնդակոծությունից տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ առանց այդ էլ լարված հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ թուրքական կործանիչները մարտի 23-ին խփել են Սիրիայի օդուժի Mig-30 ինքնաթիռը: Սիրիական կործանիչի վրա երկու հրթիռներ են արձակվել: Սիրիական ինքնաթիռը հետապնդում էր Թուրքիայից ներթափանացած եւ սահմանամերձ Լաթաքիայի շրջանում հայաշատ Քեսաբ քաղաքի վրա հարձակում գործած իսլամիստական ահաբեկչական խմբավորումնների զինյալներին: Ինքնաթիռի օդաչուն, ում հաջողվել էր անկարգելով վայրէջք կատարել, հիվանդանոցում լրագրողներին պատմել էր, որ իր ինքնաթիռ ը խփվել է Սիրիայի տարածքում, սահմանից 7 կմ հեռավորության վրա:

 

Քուվեյթյան Al-Rai-Alaam թերթն այդ միջադեպից հետո հայտնել էր, որ սիրիական բանակը զենիթա-հրթիռային համալիր է տեղակայել Թուրքիայի հետ սահմանի վրա: Ըստ այդ հաղորդագրության' Սիրիան հրթիռները տեղակայել է իր օդային տարածքը խախտող ինքնաթիռների կործանման համար: