ՈւԵՖԱ-ն նշանակել է այն մրցավարական անձնակազմերին, որոնք սպասարկելու են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները, որոնք կայանալու են ապրիլի 8-ին։
Այսպես, ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, Լոնդոնում կայանալիք «Չելսի» - ՊՍԺ մրցավեճը վստահվել է պորտուգալական մարզչական անձնակազմին՝ գլխավորությամբ Պեդրու Պռոենսայի, իսկ Դորտմունդում կայանալիք «Բորուսիա» - «Ռեալ Մադրիդ» խաղը վարելու են Սլովակիայի ներկայացուցիչները՝ Դամիր Սկոմինայի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ այս զույգերի միջև կայացած առաջին հանդիպումներում, «Չելսին» արտագնա 1։3 հաշվով զիջել էր փարիզյան թիմին, իսկ Գերմանիայի փոխչեմպիոնները Մադրիդում 0։3 հաշվով պարտվել էին «Ռեալին»։