Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում անմիջապես դադարեցնել Ուկրաինայում որևէ ռազմական նախապատրաստական գործողություն, որը լի է երկրում քաղաքացիական պատերազմի զարգացման վտանգով: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ:

 

«Ըստ տարածված հավաստի տեղեկությունների' Ուկրաինայի հարավ-արելյան շրջաններում, այդ թվում' Դոնեցկում կուտակվում են ուկրաինական բանակի լրացուցիչ ուժեր, և նրանց կազմում են ամերիկյան Greystone կազմակերպության անդամները, ինչպես նաև «Աջ Սեկտորի» զինյալներ»,-ասվում է հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինային ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտնել էր, որ Ուկրաինայի արևելյան ու հարավային տարածաշրջաններ երկրի այլ մասերից ժամանել էին ոստիկանության լրացուցիչ հատուկ ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են լուծել օպերատիվ խնդիրները: