Ուրաինայի արեւելյան մարզերում տիրող ճգնաժամը կլուծվի առաջիկա երկու օրվա ընթացքում: Այդ մասին ապրիլի 9-ին կառավարության նիստից առաջ հայտարարել Է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը:

 

«Կարծում եմ, որ այդ ճգնաժամը կլուծվի առաջիկա 48 ժամվա ընթացքում»,- ասել Է նախարարը: Ընդսմին Ավագովը հավելել Է, որ Դոնեցիկ, Լուգանսկի եւ Խարկովի մարզերում հակաահբեկչական գործողության ռեժիմ Է գործում: «Կա այդ հակամարտության լուծման երկու եղանակ՝ քաղաքական երկխոսությունը եւ ուժային տարբերակը: Մենք պատրաստ ենք թե մեկին, թե մյուսին», ընդգծել Է ՆԳ նախարարը:

 

Ինչպես արդեն հաղորդել Է Ուկրաինայի անվտանգության ծառայության կայքը, Լուգանսկում բանակցությունների արդյունքում ապրիլի լույս 9-ի գիշերը 50-ից ավելի մարդ Է դուրս եկել ավելի վաղ գրավված Անվտանգության ծառայության շենքից: Ընդ որում նրանցից ոչ մեկը մարմնական վնասվածքներ չի ստացել:

 

Շենքն արգելափակած մարդիկ հնարավորություն են տվել այնտեղ մտնելու Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներին, որոնք ավելի ուշ անարգել հեռացել են շենքից: Բանակցությունները շարունակվում են: