Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 8-ին եկեղեցական հանդիպում է անցկացվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նախագահությամբ: Հանդիպմանը ներկա են գտնվել Կաթոլիկ ասորիների պատրիարք Եուհան, ասորի մետրոպոլիտ ԺորԺ Սալիպան, Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի Լիբանանի գործադիր վարչության անդամներ և միջեկեղեցական շարժմանը նյութապես նպաստող Հոլանդական ու Շվեդական եկեղեցիների ներկա յացուցիչները:
Հանդիպումից առաջ Հոլանդիայի և Շվեդիայի եկեղեցիների ներկայացուցիչները ՄԱԵԽ ընդհանուր քարտուղարի հետ առանձին հանդիպում են ունեցել Վեհափառ Հայրապետի հետ: Խորհրդակցության առանցքն է կազմել Միջին Արեւելքի եկեղեցիներին տրվող աջակցությունն ավելի կազմակերպելու հրամայականը:
Արամ Ա Կաթողիկոսն ընդգծել է Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի աշխատանքներին նոր մղում տալու անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով Միջին Արեւելքում քրիստոնեաներին սպառնացող մարտահրավերները: