Ադրբեջանի Սալյան քաղաքում վահաբիների (սյունի սալաֆիներ) ջարդեր են սկսվել: Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, շիա տեղաբնակների խումբը գրոհել եւ քարուքանդ է արել քաղաքի մզկիթներից մեկը, որում հավաքվում էին սալաֆի համայնքի անդամները:
Դրանից հետո սալյանցիների ամբոխն ուղղվել է «Հարիս» անվանմամբ խանութ, որը պատկանել էր քաղաքի սալաֆի համայնքի անդամներից մեկին: Նրանք ավերել են այդ խանութը' սպառնալով սպանել տիրոջը:
Տեղացի շիաները գտնում են, որ ձեռնարակատերն իր խանութը հատուկ կոչել է մի մարդու անունով, ով սպանել է շիաների կողմից պաշտվող իմամներից մեկին' դրանով վիրավորելով հավատացյալների զգացմունքները: