Գերմանական առաջատար երկու ակումբների՝ Մյունխենի «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև լարվածությունը մեծանում է:
Ինչպես տեղեկացնում է գերմանական մամուլը, Բունդեսլիգայի 30-րդ տուրում այս ակումբների միջև կայանալիք հանդիպումից առաջ դորտմունդցիները հրաժարվել են «Բավարիայի» հետ նախախաղային ավանդական պաշտոնական ընթրիքին մասնակցելուց:
«Իհարկե, մի ժամանակ մենք ավելի լավ հարաբերությունների մեջ էինք»,-այս ամենի հետ կապված հայտարարել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն: