Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ղրիմին նվիրված ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնել է Լիտվան: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչությանը:

 

«Տվյալ միջոցառումը հակաարդյունավետ է և սադրիչ: Այդ հարցի քննարկումը չի վերաբերում ՄԱԿ-ի ԱԽ-ի իրավասությանը: Ռուսաստանի պատվիրակությունը, ինչպես, որքան մեզ հայտնի է, մի քանի այլ երկրների պատվիրակություններ, չի մասնակցի դրան»,- ավում է մշտական ներկայացուցչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն մարտի 19-ին ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնի Ղրիմի իրադրության շուրջ, որի ընթացքում ելույթ կունենա Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ղրիմի թաթարների նախկին առաջնորդ Մուստաֆա Ջեմիլյովը: Միջոցառումն ընթանալու է դռնփակ «Արիա բանաձևով», որը կարծիքների փոխանակում է նախատեսում դրա մասնակիցների միջև: