Ապրիլի 11-ին' ժամը 14.15-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի թիվ 13 փողոցի 37-րդ տան բակում' փոսի մեջ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Ջրափոսից դուրս է բերվել 7 օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: