Երևանի քաղաքապետարանի կողմից ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը մեկնարկել է փոքրիկ երևանցիների կողմից մատուցված հաճելի անակնկալով:

 

Նոր Նորքեցի մանուկները, օրվա խորհրդին համահունչ, կազմակերպել էին ֆլեշմոբ, որով իրենց կոչն են ուղղել բոլոր երևանցիներին՝ մասնակցելու համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն