Այսօր Խարկովում բախումներ են սկսվել Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների և նրանց հակառակորդների միջև: Բախումներն սկսվել են Շևչենկոյի հուշարձանի մոտ միասնական Ուկրաինայի կողմնակիցների հանրահավաքից հետո: Ականատեսների խոսքով՝ ոստիկանությունն առանձնացրել է քաղաքական հակառակորդներին, սակայն, բախումներ, միևոնույնն է, տեղի են ունեցել:
Ականատեսները նաև պնդում են, որ տուժել է առնվազն 3 մարդ: Ոստիկանությունը փորձում է առանձնացնել հակամարտող կողմերին: Ոստիկանությունը հսկում է նաև մետրոյի մուտքը: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վերջին տեղեկություններով՝ դաշնայնացման կողմնակիցները ուղևորվել են քննչական մեկուսարան, որտեղ գտնվում են ձերբակալված ակտիվիստները: Եվրամայդանի կողմնակիցները, ովքեր կազմակերպել են իրենց ակցիան, երկու պայթուցիկ են արձակել: