Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է առաջիկայում նոր պայմանագիր կնքել Լիոնել Մեսսիի հետ:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնան» արդեն նոր պայմանագիր է առաջարկել արգենտինացուն:
Կողմերը ցանկանում են հարցը կարգավորել մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը:
Մեսսիի գործող պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ուժի մեջ է մինչև 2018 թ-ը: