«Սելտայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հնարավոր է հաջորդ մրցաշրջանից գլխավորի «Բարսելոնան»: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Էնրիկեն մի քանի այլ ակումբներից առաջարկներ ունի, սակայն նրան հետաքրքիր է կատալոնյան ակումբի առաջարկը: Մարզչի պայմանագիրը «Սելտայի» հետ ուժի մեջ է ևս մեկ տարի, սակայն ակումբը չի խոչընդոտի մարզչի հեռանալուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «կապտանռնագույնների» ղեկավարությունը վստահություն էր հայտնել թիմի ներկայիս մարզիչ Խերարդո Մարտինոյին: