armsport.amԿատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն չի հասցնի վերականգնվել մինչև Իսպանիայի Գավաթի եզրափակիչի Մադրիդի «Ռեալի» հանդիպումը, տեղեկացնում է Marca.com-ը:
Խերարդո Մարտինոն չի կարողանա Էլ Կլասիկոյում հույսեր կապել Պիկեի հետ: Պաշտպանն ավարտում է ազդրի վնասվածքի ապաքինման գործընթացը:
Հանդիպմանը Կառլես Պույոլի մասնակցությունը նույնպես մնում է հարցական:
Այս պահին «Բարսելոնայի» պաշտպանության կենտորնում միայն Մարկ Բարտրան է պատրաստ դուրս գալ խաղադաշտ:
Իսպանիայի Գավաթի եզրափակիչի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին: