Արդեն հայտնել ենք, որ անցած գիշեր կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել Նորագավիթի բնակիչ' 15 ամյա Հայկուշ Մովսիսյանը:

 

Yerkir.am-ի տեղեկություններով' Հայկուշն անցյալ տարի է ավարտել Նորագավիթի թիվ 98 հիմնական դպրոցը: Մեզ հետ զրույցում նրա նախկին դասղեկ Նարինե Շիրինյանը, ով մահացածի տան ճանապարհին էր, հուզված մի փոքր պատմեց աղջկա մասին: Նրա խոսքով' Հայկուշիկը բավական աշխույժ, բարյացակամ և շատ հաճելի աղջիկ էր, և նրա մտերիմները, ինչպես նաև ուսուցիչները նրան հաճախ «պուպուշիկ» էին անվանում: Թե ի՞նչն է դրդել 15-ամյա աղջնակին ինքնասպանության, ուսուցիչը դժվարացավ ասել: