Ինչպես հայտնում է polit.ru-ն, այս պահին Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելն անհնար է: Նման հայտարարությամբ հանդես է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելը ներկա պահին անհնար է»,-ասել է Պան Գի Մունը:
Նրա խոսքով՝ Ուկրաինական ճգնաժամը հղի է ավելի հեռուն գնացող հետևանքներով, քան միայն տարածաշրջանայինը:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, որում նա նշել է, որ Ուկրաինան չունի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորք հակաահաբեկչական գործողություններ համար: Սակայն, Պան Գի Մունը հայտարարել է, այս պահին Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելն անհնար է: