Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհրաժեշտ բոլոր որոշումների ընդունման դեպքում պատրաստ Է իր խաղաղապահ ստորաբաժանումները տրամադրել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԲելՏԱ-ին, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մարտի 19-ին հայտարարել Է Մինսկում:

 

 

«Մենք ՀԱՊԿ-ում ունենք խաղաղապահ ներուժ, մեր խաղաղապահ ուժերը մշտապես համապատասխան պատրաստություն են անցնում: Եվ, այն դեպքում, եթե Միավորված ազգերի կազմակերպության կողմից նման որոշում ընդունվի, մենք պատրաստ ենք կոնկրետ ստորաբաժանումներ տրամադրել»,-ասել Է Բորդյուժան բելառուս լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ: