Ուկրաինական ճգնաժամը չի վատացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների հարաբերությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ես որեւԷ սառնություն չեմ զգացել ու չեմ զգում ՀԱՊԿ-ի պետությունների միջեւ, ընդհակառակը, բոլորն Էլ շատ ակտիվ են, առաջարկություններ են անում»,-ասել Է Բորդյուժան «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում:
«Մի շարք հարցերում մենք տարբեր հայացքներ ունենք, այս միջազգային կազմակերպության արվեստն Էլ հենց այն Է, որ գտնվի փոխհամաձայնություն, առայժմ մեզ դա հաջողվում Է»,-նշել Է նա:
Բորդյուժայի խոսքով՝ «չի եղել մի դեպք, որ մենք որեւԷ խնդրի լուծում չգտնենք»:
ՀԱՊԿ-ն ստեղծվել Է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ԱՊՀ-ի անդամ երկրների կողմից ստորագրվել Է 1992 թվականի մայիսի 15-ին: ՀԱՊԿ-ի մասնակիցներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Ուզբեկստանը 2012 թվականի հունիսի վերջին հայտարարել Է, որ կասեցնում Է իր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը: